Մեր միությունը, որի գործունեությունը շահույթ չի հետապնդում, նպաստում է հայ արվեստի խթանմանը բոլոր բնագավառներում, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր գործունեություններին (օրինակ `ցուցահանդեսներ եւ համերգներ): Մենք հատկապես հետաքրքրված ենք այն արվեստագետների նախաձեռնություններով, ովքեր անընդհատ փնտրում են հայ ինքնության պատմական արմատները, ինչն էլ հանդիսանում է նոր ստեղծագործությունների շարժիչ ուժ:
Այսպիսով ավանդույթը կարող է նորից դառնալ ժամանակակից այն դեպքում, երբ նրան չես վերաբերվում որպես թանգարանային նմուշի, ինչն էլ դրդում է արտահայտման նոր միջոցների ձեւավորմանը, որոնք յուրահատուկ բնույթ են կրում:
Աղետից դեպի արվեստ
"1991-ի գարնանը առաջին անգամ Հայաստան էի եկել: Պատճառը Լենինականում (այժմ Գյումրի) նոր մանկական հիվանդանոցի կառուցումն էր: 1988 թ. Դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հինն ամբողջովին ավերվել էր: Իմ հիշողության մեջ հավերժ կմնա այն պահը, թե ինչպես էինք տեղաշարժվում Հայաստանի երկրորդ մեծ քաղաքի ավերակների միջով:
1992 թ. ամռանը ավստրիական նվիրատվություններից 8,4 մլն եվրոյի օգնությամբ կառուցված հոսպիտալը, որի համար պատասխանատու էր արդեն Հայաստանը, հանձնվեց շահագործման: Այն անվանվել է «Ավստրիական մանկական հիվանդանոց» : Հետագա տարիներին հիվանդանոցի շահագործումը անընդհատ վտանգված էր երիտասարդ հանրապետության աղետալի վիճակի պատճառով:
Սակայն մեր աջակցությունը չի դադարեցվել, որի արդյունքը եղավ մեր հետագա այցելությունները Հայաստան: Այդ այցելությունների շնորհիվ ես ավելի շատ շփում ունեցա տեղի արվեստի հետ, որը նոր ուղիներ էր որոնում , և չնայած խառնաշփոթային միջավայրին կենդանի մնաց: Հանդիպման վայրը այն հյուրանոցն էր, որտեղ ես այցելություններիս ժամանակ ապաստանում էի : Այստեղ ես բազմաթիվ ոգևորիչ զրույցներ եմ ունեցել: Այսօր այս հյուրանոցը կոչվում է «Berlin Art Hotel»: Բոլոր սենյակներում կարելի է հիանալ տարածաշրջանի արվեստագետների ստեղծագործություններով:
2008 թվականին Վիեննայում «Հայկական ոգու» հետ բարեգործական համերգ կազմակերպելիս՝ նվիրված տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին , հանդիպեցի Կարեն Ասատրյանին: Նա ինձ համար հայկական երաժշտական աշխարհ տանող նոր դուռ բացեց: Մինչ այդ ես այն ընկալում էի որպես մռայլ ֆոլկլոր, ինչը ընդգծվում էր դուդուկի հնչյուններով: Ասատրյանը, մյուս կողմից, գիտի, թե ինչպես կարելի է հայ ժողովրդի երգերը ժամանակակից, դասական եւ ջազային ստիլիստիկայի միջոցով կատարել , որպեսզի այն գրավիչ և հասանելի լինի լսարանին:
Կերպարվեստի բնագավառում Հրաչյա Վարդանյանը պետք է նշվի: Մինչ Երեւանում սովորած Ասատրյանը երկար տարիներ ապրում է Ավստրիայում (Կլագենֆուրտ), Հրաչյա Վարդանյանը Գյումրիից է, որտեղ 2010 թ ավարտել է կրթությունը տեղի արվեստի քոլեջում: Նա տասնութ տարեկան էր, երբ ես սկսեցի հետևել նրա գեղարվեստական զարգացմանը: Ավստրիայում կայացած երեք ցուցահանդեսները և Artist-in-Residence ծրագիրը ուղենիշ են հանդիսացել նրա համար: Երբ Կարեն Ասատրյանը իր «Հայաստանի ոգին» խմբի հետ Նոյշթաթի քաղաքային թանգարանում ելույթով հանդես եկավ, այնտեղ ցուցադրված էին Վարդանյանի աշխատանքները: Այսպես ձևավորվեց երաժշտի եւ նկարչի միջև նոր բարեկամության ծնունդը: Երկու արվեստագետները, անշուշտ, շատ համատեղ ծրագրեր ունեն ապագայի համար: Մենք, այս միության անդամներն ու ակտիվիստները, մեծապես ծանոթանում էինք Հայաստանին ճանապարհորդության միջոցով, և այդպիսով առաջին անգամ մեզ հասանելի դարձան այդ երկրի մշակութային գանձերը: Մենք ցանկանում ենք աջակցել նրա արվեստագետներին `ցանկացած համատեքստում և ցանկացած ձևով: Այստեղ Ասատրյանն է, իսկ այնտեղ Վարդանյանը: Արվեստը սահմաններ չի ճանաչում: Նրանք մեկնարկը տվել են: Մենք բոլորս հետաքրքրված ենք, թե ինչ կլինի":
Հանս Դոլլեր, Միության նախագահ